Բաժին. Տնտեսական

Սիրիահայ Ասմարյանները Արցախում էկզոտիկ ծառերով այգի են հիմնել

Սիրիահայ Ասմարյան եղբայրները Ստեփանակերտից մոտ 10 կմ հեռավորությամբ էկզոտիկ ծառերով այգի են հիմնել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը: Շուրջ 14 հեկտար տարածքում Ասլանյանները տնկել են ավելի քան 25 ծառատեսակ, և ամեն մրգատու ծառից՝ մի քանի ենթատեսակ, այդ թվում կիտրոն, կիվի, պամելա, նարինջ, մանդարին, կակտուս, ձիթապտուղ, մայրու ընկույզ, նուշ, շագանակ և մեր տարածաշրջանում քիչ թե շատ տարածված տարբեր մրգերի (դեղձ, ծիրան, խնձոր, տանձ, նուռ, թութ, խաղող և այլն) նոր տեսակներ:

«Նրանք օրինակելի այգեգործներ են Արցախում, և արդեն ոմանք, հետևելով նրանց օրինակին, սկսում են համարձակվել նոր ծառատեսակներ փորձել իրենց այգիներում: Համոզված եմ, որ ժամանակի ընթացքում նրանց ազդեցությունը կմեծանա, և Արցախում գրեթե բոլորը չեն պնդի, որ այստեղ նույնիսկ ծիրան չի աճում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշել է Բեգլարյանը:

Share