Բաժին. Տնտեսական

Հայաստանյան 17 առևտրային բանկերից 15-ն աշխատում են շահույթով

Ընթացիկ տարվա հունիս ամսվա վերջի դրությամբ Հայաստանում գործել է 17 առևտրային բանկ, որոնցից 15-ն աշխատել են շահույթով: Այս մասին վկայում են պաշտոնական վիճակագրական տվյալները:

Ըստ հրապարակված տվյալների՝ հունվար-հունիս ամիսներին շահույթով աշխատող 15 առևտրային բանկերը միասին ապահովել են 21.08 մլրդ ՀՀ դրամի շահույթ: Միևնույն ժամանակ, մյուս 2 բանկերի կրած ընդհանուր վնասը կազմել է 873 մլն ՀՀ դրամ: Արդյունքում, այս տարվա առաջին կեսին մեր երկրի բանկային համակարգի համախառն շահույթը կազմել է շուրջ 20.21 մլրդ ՀՀ դրամ:   

Հիշեցնենք, որ վերջին ժամանակահատվածում մեր երկրի բանկային համակարգում տեղի են ունեցել միավորումներ, որոնց արդյունքում բանկերի թիվը 22-ից կրճատվել է 17-ի: Այս 17 բանկերը միասին ունեն 519 մասնաճյուղ:

Share