Բաժին. Տնտեսական

Արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված 355 հանցագործություն

Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված 355 հանցագործություն՝ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածում գրանցված 388 հանցագործության դիմաց: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ ներկայացված տվյալների՝ արձանագրված տնտեսական հանցագործություններում կեղծ փողերի և արժեթղթերի պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքերի թիվը կազմել է 37: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ կրճատվել է ավելի քան 3 անգամ. 2016 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում գրանցվել էր կեղծ փողերի և արժեթղթերի պատրաստելու, պահելու և իրացնելու 125 դեպք:

Նշենք նաև, որ 2016 թվականին մեր երկրում արձանագրվել էր տնտեսական գործունեության դեմ ուղղված 602 հանցագործություն, որից կեղծ փողերի և արժեթղթերի պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքերի թիվը կազմել է 172:

Share