Բաժին. Տնտեսական

Գյուղատնտեսության նախարարություն. լիզինգի սուբսիդավորման ծրագրով տրամադրվել է 80 միավոր գյուղտեխնիկա

Ներկայացվում է 2016 թվականի սեպտեմբերի 1-ից 2017 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում գյուղատնտեսության ոլորտում արձանագրված արդյունքների վերաբերյալ հակիրճ հաշվետությունը:

1. Սուբսիդավորման նոր քաղաքականություն

Գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգ

Մարման ժամկետ – 3-10 տարի, Տոկոսադրույքը՝ 2% (9% տոկոսադրույքի 7%-ի սուբսիդավորում): Տրամադրվել շուրջ 80 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում 44 տրակտոր:

Հակակարկտային ցանցերի ներդրման համար (Խաղողի եւ պտղատու այգիներում)

Մարման ժամկետ – 7 տարի, Տոկոսադրույքը՝ 2%, Տարեկան շուրջ 1350 հա այգիներում հակակարկտային ցանցերի ներդրում

Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում

Մարման ժամկետ – մինչեւ 5 տարի, (նախորդ ծրագրի 2 տարվա փոխարեն) Տոկոսադրույքը՝ 5%, իսկ սահմանամերձ բնակավայրերում ՝ 3%

Կաթիլային ոռոգման հա մակարգերի ներդրման համար

Մարման ժամկետ – 3 տարի, Տոկոսադրույքը՝ 2% (2018թ.-ից)

Ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար

Մինչեւ 10 հեկտար այգետնկումներ կատարող տնտեսավարողներին տրա-մադրվող վարկի տոկոսադրույքի սուբսիդավորմամբ կցուցաբերվի պետական աջակցություն

Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով առավելագույն 150.0 մլն ՀՀ դրամ

Մարման ժամկետ – 1 տարի, Տոկոսադրույքը՝ 3% (12% տոկոսադրույքի 9%-ի սուբսիդավորում):

2. Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի հիմնադրում

Գյուղատնտեսական տեխնիկայիձեռքբերում (գտնվում է ներմուծման փուլում)

Ձեռք է բերվել 18 միավոր գյուղատնտեսական տեխնիկա Կմշակվի շուրջ 16 հազ. հա հողատարածք

3. Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության երկրորդ վարկային ծրագիր

Կոոպերատիվներում կաթնատվությունը ավելացել է 13 %-ով

Վաճառվող խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը ավելացել է համապատասխանաբար 7500 եւ 7000 գլխով

Արժեշղթայի զարգացման բաղադրիչում ընդգրկված տնտեսավարողների արտադրանքի աճը կազմել է 851.0 մլն դրամ

Բարելավված արոտների տարածքը կազմել է 48 հազ. հա

Share