Բաժին. Տնտեսական

Կառավարության հաշվետվություն. Հայաստան ընդհանուր այցելությունները 2017թ. հունվար-հունիսին աճել են 24.3%-ով

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրապարակել է 2016 թվականի սեպտեմբերի 1-ից 2017 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում ընտրված ոլորտներում արձանագրված արդյունքների վերաբերյալ հակիրճ հաշվետվությունը: Զբոսաշրջության ոլորտում գրանցվել են հեևտյալ արդյունքները։

Ներգնա զբոսաշրջային այցելություններ

Հայաստան ընդհանուր այցելությունները 2017թ. հունվար-հունիսին կազմել են 1.350.791, աճը 2016 թ. հունվար-հունիսի համեմատ 24.3% է: 2016 թ. հունվար-հունիսին այդ ցուցանիշը կազմել է 1.086.466, 2015 թ. հունվար-հունիսին՝ 1.066.779:

Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելություններ.

2017 թ. հունվար-հունիսին կազմել է 622.381, աճը 2016 թ. հունվար-հունիսի համեմատ 24.2 % է: 2016 թ. հունվար-հունիսին ներգնա զբոսաշրջային այցելությունները կազմել են 501.118, 2015 թ. հունվար-հունիսին՝ 489.500:

Դեպի Հայաստան մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացում.

2016 թ․ նոյեմբերի 10-ից Չինաստանի քաղաքացիները մուտքի արտոնագիր կարող են ստանալ նաև սահմանային անցման կետերում կամ առցանց,

Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիներին թույլատրվել է այցելել և մնալ ՀՀ տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից,

2017 թվականի մարտի 1-ից ՌԴ քաղաքացիները կարող են այցելել Հայաստան նաև ներքին անձնագրերով,

Քաթարի Պետության քաղաքացիների համար սահմանվել է առանց մուտքի վիզայի ռեժիմ 2017 թվականի հունիսի 10-ից,

Ճապոնիայի քաղաքացիների համար 2017 թվականի սեպտեմբերի 6-ից սահմանվել է առանց մուտքի վիզայի ռեժիմ:

ՀՀ-ում մատչելի ավիափոխադրումների ապահովում

2016թ. դեկտեմբերի 15-ից Գյումրու «Շիրակ» օդանավակայանից ռուսական «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը սկսեց շաբաթական 3 չվերթ իրականացնել Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով, իսկ հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը 2017թ. ապրիլի 25-ից սկսած չվերթներ է իրականացնում Գյումրի–Կրասնոդար–Գյումրի, Գյումրի-Սամարա-Գյումրի, Գյումրի-Դոնի Ռոստով-Գյումրի, և 2017 թվականի հունիսի 30-ից նաև Գյումրի-Մոսկվա-Գյումրի ուղղություններով։

Share