Բաժին. Տնտեսական

Հայաստանում ավելի շատ «վստահում են» Visa վճարային համակարգին

Ընթացիկ տարվա հուլիս ամսվա վերջի դրությամբ հայաստանյան առևտրային բանկերի կողմից թողարկված՝ շրջանառության մեջ գտնվող վճարային քարտերի քանակը կազմել է շուրջ 1.6 մլն: Ընդ որում,  VISA միջազգային վճարային համակարգի քարտերի քանակը կազմել է 576.8 հազար, «ԱրՔա» քարտերի քանակը՝ 534.3 հազար, MasterCard միջազգային քարտերինը՝ 452.3 հազար, իսկ AmEx քարտերի քանակը՝ 12.5 հազար:

ՀՀ Կենտրոնական Բանկի փոխանցմամբ՝ ընթացիկ տարվա առաջին յոթ ամսում ՀՀ տարածքում վճարային քարտերով իրականացվել է շուրջ 19.4 մլն գործառնություն՝  852.4 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին Հայաստանում վճարային քարտերի միջոցով իրականացված գործառնությունների քանակը միայն ինտերնետ միջավայրում կազմել է 3.1 մլն, իսկ գործառնությունների ընդհանուր ծավալը՝ 73.1 մլրդ ՀՀ դրամ: 

Share