Տնտեսական | 10:38 19/09/17

2017թ. հունվար-հուլիսին Հայաստանում գորգերի արտադրությունը նվազել է 39.6%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. առաջին 7 ամսում Հայաստանում արտադրվել է 8.4 տոննա գորգ և գորգեղեն։ 2016թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 39.6%-ով։

Միևնույն ժամանակ գուլպեզենի արտադրությունը նվազել է 17.7%-ով և կազմել 8,470.2 զույգ։ Տրիկոտաժեղենի արտադրությունն աճել է 41.6%-ով և կազմել 2,446.7 հազար հատ, իսկ բամբակյա գործվածքների արտադրությունն աճել է 68.8%-ով և կազմել 2.7 տոննա։