Տնտեսական | 21:15 19/09/17

INVEST IN ARMENIA. Վայոց ձորի մարզում նոր հիվանդանոցի կառուցման ներդրումային ծրագիր

«Բիզնես 24»-ը մեկնարկել է շարք՝ նվիրված Հայաստանի հետաքրքիր ու հեռանկարային ներդրումային ծրագրերին: Առանձին հոդվածների միջոցով ներկայացվում են իրատեսական ներդրումային նախագծեր՝ իրենց ամփոփ նկարագրությամբ, նպատակներով, ընդհանուր արժեքով և ակնկալվող արդյունքներով:

Ներդրումային ծրագիր՝  ՀՀ Վայոց ձորի մարզում հիվանդանոցի կառուցում և կոնցենսիոն կառավարում

Պահանջվող ներդրումներ՝  $ 2,750,000

ՀՀ կառավարությունը, կարևորելով բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների որակի և մատչելիության շարունակական բարելավումը, ինչպես նաև առկա ենթակառուցվածքների արդիականացումն ու համապատասխանեցումը ժամանակակից պահանջներին, մշակել է ՀՀ Վայոց ձորի մարզում հիվանդանոցի կառուցման և կոնցենսիոն կառավարման ներդրումային ծրագիր՝ հրավիրելով հետաքրքրված ընկերություններին հագործակցության:

Ներդրումային ծրագրով առաջարկվում է մարզում կառուցել բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոն՝ 2800 քմ ընդհանուր տարածքով: Հիվանդանոցը կլինի երկհարկանի կառույց, որի մահճակալային ֆոնդը նախատեսվում է՝ 32 ընդհանուր և 14 ինտեսիվ մահճակալներ: Շենքի կառուցման նախահաշվարկային արժեքը գնահատվում է շուրջ 2.0 մլն ԱՄՆ դոլար, իսկ բժշկական կենտրոնի հագեցումը ժամանակակից սարքավորումներով և կահույքով՝ 750.0 հազար ԱՄՆ դոլար:

Ներդրումային ծրագիրն անգլերեն լեզվով հասանելի է Investmentprojects.am կայքում: Այս կայքը համատեղ գործարկել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ու Հայաստանի զարգացման հիմնադրամը: Կայքի նպատակն է ներգրավել ներդրումներ Հայաստանի Հանրապետություն՝ ինչպես արտերկրից, այնպես էլ երկրի ներքին ներդրողներից:

Շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ: