Բաժին. Տնտեսական

ԱՊՊԱ-ի մասով հատուցումների միջին չափը 189 հազար դրամ է

Ընթացիկ տարվա օգոստոս ամսվա դրությամբ մեր երկրում ԱՊՊԱ-ի մասով բավարարված մեկ դիմումի գծով հատուցման միջին չափը կազմել է 189.43 հազար ՀՀ դրամ:

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյից՝ հաշվետու օգոստոս ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը կազմել է 4 հազար 874, ինչը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 1392-ով։

Միևնույն ժամանակ, օգոստոս ամսվա համար բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 1 մլրդ ՀՀ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է մոտ 300 մլն դրամով:

Նշենք նաև, որ ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ Հայաստանում ԱՊՊԱ (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն)  պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմում է  476 հազար 831 հատ:

Share