Բաժին. Տնտեսական

26% մասնաբաժին. «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունն ԱՊՊԱ-ի շուկայի առաջատարն է

ԱՊՊԱ-ի շուկայում առաջատարը շարունակում է մնալ անփոփոխ: Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի հրապարակած տվյալների համաձայն՝ ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագրերի ամենամեծ քանակը «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերության մոտ է: Օգոստոս ամսվա տվյալներով ընկերության մասնաբաժինը շուկայում կազմում է 26%:

ԱՊՊԱ-ի շուկայում գործող 6 ապահովագրական ընկերություններից իր մասնաբաժնով երկրորդ տեղում «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունն է՝ 22%: Երրորդը «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերությունն է՝ 20% մասնաբաժնով:

Միևնույն ժամանակ,  «ՌԵՍՈ» ընկերության մասնաբաժինը կազմում է 13%, իսկ «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ինը՝ 12%: «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերության մասնաբաժինը կազմում է 7%:

Նշենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2017թ. օգոստոս ամսվա վերջի դրությամբ մեր երկրում ԱՊՊԱ (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) պայմանագիր է ունեցել 476 հազար 831 ավտոտրանսպորտային միջոց:

Share