Բաժին. Տնտեսական

Cache-երի արդյունավետ համակարգի գործարկումը Ucom-ի բաժանորդներին թույլ է տալիս օգտվել առավել արագ և որակյալ ինտերնետից

Օրերս Ucom-ը հայտարարեց Facebook Cache-ի գործարկման մասին, ինչը օպերատորի բաժանորդներին հնարավորություն կտա ավելի արագ օգտվել աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցից։

Cache-երը հաճախ օգտագործվող տվյալների ժամանակավոր շտեմարաններ են։ Cache-երի տեխնոլոգիան օգտագործվում է և համակարգչներում կամ սմարթֆոններում, և ինտերնետային խոշորագույն համակարգերում, և պրովայդերների կողմից։ Cache-երի ստեղծման հիմնական նպատակը տվյալների կենտրոնների և կապուղիների ծանրաբեռնվածության նվազեցումը և տվյալների արագ փոխանակության ապահովումն է։

Ապակենտրոնացված սերվերային ճարտարապետությամբ խոշորագույն ինտերնետային հարթակները աշխարհով մեկ սփռված իրենց տվյալների կենտրոններում գործարկում են նաև տարածաշրջանային cache-եր, որոնք այս կամ այն տարածարջանի օգտատերերի համար ապահովում են հաճախ օգտագործվող տվյալների արագ հասանելիություն։ Cache-եր են գործարկվում նաև ինտերնետ օպերատորների կողմից՝ վերոնշյալ գործառույթներն իրականացնելով միայն այդ օպերատորի բաժանորդների համար։ Հաճախ են դեպքերը, երբ խոշորագույն ինտերնետային հարթակներն ու ինտերնետ օպերատորները միասին են աշխատում cache-երի արդյունավետ համակարգ ստեղծելու համար։

Սա առաջին դեպքը չէ, երբ Ucom-ը գործարկում է խոշորագույն ինտերնետային հարթակի տվյալների շտեմարան։ Մինչ այս Ucom-ի տվյալների կենտրոնում արդեն իսկ գործում էին Google-ի և Cloudflare-ի տվյալների շտեմարաններ։ Վերոնշյալ երեք շտեմարաններն ապահովում են աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցերից երկուսի (Facebook, Instagram), աշխարհի խոշորագույն որոնողական համակարգի ու տեսահարթակի (Google և Youtube), նաև Cloudflare-ի անվտանգության տեխնոլոգիաներից օգտվող միլիոնավոր կայքերի (որոնց մեջ նաև հիմնական լրատվական կայքեր) գեներացրած տրաֆիկի արդյունավետ օգտագործում և տվյալների հասանելիության բարձր արագության ապահովում։

Share