Բաժին. Տնտեսական

2017թ. հունվար-օգոստոսին Հայաստանում Տնտեսական Ակտիվության Ցուցանիշն աճել է 5.5%-ով

2017թ. հունվար-օգոստոսին ամիսներին, 2016թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.5%-ով: Այս մասին հաղորդում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության և բնակչության մատուցված ծառայությունների ծավալների աճը:

Այսպես, հունվար-օգոստոս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 12.4%-ով, առևտրի շրջանառությունը՝ 12.3%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 12.4%:

Միևնույն ժամանակ, գյուղատնտեսության ոլորտում համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 9.4%-ով, շինարարության ոլորտում արձանագրվել է անկում՝ շուրջ 8.0%:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1,038.738 մլրդ ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 1,565.013 մլրդ ՀՀ դրամ,  ծառայությունների ծավալը՝ 904.143 մլրդ ՀՀ դրամ:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 459.904 մլրդ ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 179.927 մլրդ ՀՀ դրամ:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին սպառողական գների ինդեքսը կազմել է 100.6%:

Share