Բաժին. Տնտեսական

Հայ գործարարներն ավելացնում են Made in Armenia-ի արտահանման ծավալները

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է մի խումբ հայ գործարարների, այդ թվում՝ ժամանած Կրասնոդար քաղաքից: Ռուսաստանի Կրասնոդարի մարզի հայ համայնքի ղեկավար Ռազմիկ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար և նշել, որ պետության աջակցությունը գործարարների համար շատ ոգևորիչ է:

Համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Մուրադյանը նախարարին տեղեկացրել է, որ տեղի գործընկերների հետ համատեղ ջանքերով գործարարները այս տարի շուրջ 4.4 մլն դոլարի 620 տեսակի հայկական արտադրանք ենք արտահանել Կրասնոդար: Նախատեսում են թիվը հասցնել 5 միլիոնի: Հաջորդ տարվա համար գործարարները մտադիր են 7.5 մլն դոլարի “Made in Armenia” արտադրանք արտահանել: Կրասնոդարի բնակիչների համար արտահանվում են վերամշակված սնունդ, հայկական պահածոներ, մուրաբաներ, խմիչքներ, հյութեր և այլն:

Հանդիպման մասնակիցները նախարարի հետ քննարկել են արտահանմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ արտահանման ապագովագրության վերաբերյալ: Գործարարները նշել են նաև, որ լիարժեք օգտվում են արտահանողների համար նախատեսված պետական աջակցության գորիքակազմից:

Սուրեն Կարայանը նախարարության համապատասխան ստորաբաժումներին հանձնարարել է մշտական կապի մեջ լինել գործարարների հետ՝ վերջիններիս խնդիրների առկայության դեպքում դրանց օպերատիվ լուծումներ տալու նպատակով:

Share