Բաժին. Տնտեսական

S դասի նոր Mercedes-Benz ավտոմեքենան արդեն Հայաստանում է

Հայաստանում Daimler կոնցեռնի պաշտոնական ներկայացուցիչ «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը և «ԱԳԲԱ Լիզինգ»-ը հանդես են եկել նոր համատեղ առաջարկով. այն է՝ S դասի նոր Mercedes-Benz ավտոմեքենայի ձեռքբերման լիզինգ՝ բացառիկ պայմաններով:

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Երևանում հրավիրվել էր միջոցառում, որի շրջանակներում պաշտոնապես հայտարարվեց S դասի նոր Mercedes-Benz ավտոմեքենայի մուտքը հայաստանյան շուկա: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Ավանգարդ Մոթորս» ընկերության տնօրեն Գևորգ Գևորգյանը ընդգծեց, որ S դասի նոր Mercedes-Benz ավտոմեքենան Հայաստանում շատ սիրված՝ լյուքս դասի մոդել է, ունի յուրահատուկ դիզայն, անվտանգության և հարմարավետության հետ կապված նորամուծություններ: Գևորգ Գևորգյանի փոխանցմամբ՝ Հայաստանում S դասի նոր Mercedes-Benz ավտոմեքենայի գները սկսում են 59 մլն ՀՀ դրամից:

«ԱԳԲԱ Լիզինգ» ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը, ներկայացնելով «Ավանգարդ Մոթորս» ընկերության հետ համագործակցության ծրագրի շրջանակում S դասի նոր Mercedes-Benz ավտոմեքենայի ձեռքբերման ֆինանսական առաջարկը, նշեց, որ այն բացառիկ է Հայաստանի ֆինանսական շուկայում: 10% կանխավճարի դեպքում տրամադրվում է լիզինգ՝ 4.9% տարեկան տոկոսադրույքով և մինչև 2 տարի մարման ժամկետով: Արսեն Բազիկյանն ընդգծեց, որ S դասի նոր Mercedes-Benz ավտոմեքենայի ձեռքբերման լիզինգի պայմանները ճկուն են: Ընկերությունն ունի տարբերակված մոտեցումներ ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձնանց համար և պատրաստ է ցուցաբերել անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի, քննարկել և գտնել ֆինանսավորման ամենաարդյունավետ լուծումը:

Արսեն Բազիկյանի փոխանցմամբ՝ համագործակցության շուրջ 3 տարվա ընթացքում «ԱԳԲԱ Լիզինգ»-ը և «Ավանգարդ Մոթորս»-ը արդեն իսկ իրականացրել են 100-ից ավելի գործարքներ, ֆինանսավորվել է 4.5 մլրդ ՀՀ դրամի ավտոմեքենա:

S դասի նոր Mercedes-Benz ավտոմեքենայի ձեռքերման լիզինգի առաջարկով հետաքրքրվողները մանրամասները կարող են ճշտել հետևյալ կոնտակներով․

«Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ / Հեռ․՝ +374 60 68 000, +374 10 668000

«ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ / Հեռ.՝ +374 10 318888 (80 86,80 89)

Share