Բաժին. Տնտեսական

Հայաստանում միջին աշխատավարձը 190 հազար դրամ է

Մեր երկրում աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 190 հազար ՀՀ դրամ, ընդ որում՝ մասնավոր հատվածում աշխատողների միջին աշխատավարձի ցուցանիշը կազմում է 226 հազար ՀՀ դրամ, իսկ պետական համակարգում աշխատողներինը՝ 160 հազար ՀՀ դրամ: Այս մասին վկայում են Ազգային Վիճակագրական Ծառայության հրապարակած տվյալները:

Նշենք նաև, որ հաշվետու ութ ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի 2.5% աճ:  

Ըստ ձևավորված ավանդույթի՝ Հայաստանում միջին աշխատավարձն ամենաբարձրը Սյունիքի մարզում է, իսկ ամենացածրը՝ Արագածոտնի մարզում:

Ամենաբարձր վարձատրվում են ֆինանսաբանկային, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտների մասնագետները:

Share