Բաժին. Տնտեսական

Արտահանումն աճել է շուրջ 22%-ով

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանն արտահանել է 1 մլրդ 383.2 մլն ԱՄՆ դոլար կամ շուրջ 667.8 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով ապրանքներ և ծառայություններ: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրից արտահանումն աճել է մոտ 22%-ով:

Արտահանման ծավալի ամենամեծ ցուցանիշը գրանցվել է օգոստոսին՝ 198.1 մլն ԱՄՆ դոլար, մայիսին՝ 196.2 մլն ԱՄՆ դոլար, և հուլիսին՝ 191.2 մլն ԱՄՆ դոլար:

Հարկ է նշել, որ Հայաստանի արտահանման կառուցվածքում գերակշռում է 4 խումբ ապրանքատեսակ՝ հանքահումքային արտադրանք, պարտրաստի սննդի արտադրանք, թանկարժեք քարեր ու մետաղներ, ոչ թանկարժեք մետաղներ: Ընդհանուր առմամբ, այս 4 ապրանքախմբերին բաժին է ընկնում Հայաստանի արտահանման ծավալի շուրջ 80%-ը:

Share