Տնտեսական | 11:16 28/09/17

2017թ. հունվար-հուլիսին Հայաստանում պաղպաղակի արտադրությունն աճել է 5.9%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 7,382.9 հազար լիտր պաղպաղակ։ 2016թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 5.9%-ով։

Միևնույն ժամանակ կաթի արտադրությունն աճել է 0.5%-ով և կազմել 318.8 մլն լիտր։ Պանրի արտադրությունը նվազել է 16.3%-ով և կազմել 11,014.4 տոննա։ Մածունի արտադրությունը նվազել է 1.6%-ով և կազմել 3,501.5 տոննա։ Կաթնաշոռի արտադրությունը նվազել է 8.2%-ով և կազմել 504.6 տոննա, իսկ թթվասերի արտադրությունը նվազել է 20.1%-ով և կազմել 2,807.0 տոննա։