Բաժին. Տնտեսական

Ավարտվել է Հայկական ատոմակայան տանող երկաթուղային գծերի վերանորոգումը

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մասնագետներն ավարտեցին դեպի Հայկական ատոմային էլեկտրակայան տանող Արմավիր-Արշալույս երկաթուղային հատվածի վերանորոգումը: Նշված գծերը չէին շահագործվում 2011 թվականից:

Վերանորոգման աշխատանքը, որը կատարում էին 33 երկաթուղային, սկսվեց հուլիսին: Արդյունքում վերականգնվել է 14 կմ գիծ, փոխվել 3,9 հազար կոճ:  Աշխատանքները տարվում էին հատուկ երկաթուղային տեխնիկայի կիրառմամբ:

Վերանորոգման ընթացքը ամեն շաբաթ հսկում էր հատուկ հանձնաժողովը՝ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի գլխավորությամբ:

Վերանորոգված հատվածն արդեն ստուգել է հատուկ չափող վագոնը, ենթակառուցվածքը պատրաստ է բեռներ ընդունել:

Այսպիսով, Ընկերությունն ավարտել է իր ենթակայության տակ գտնվող ենթակառուցվածքի արդիականացումը, իսկ ատոմակայանի տարածքով անցնող երկաթուղային գծերը վերանորոգում է ԱԷԿ-ի կողմից ներգրավված կապալառուն:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Share