Տնտեսական | 21:50 02/10/17

Երկրներ, որոնք ամենաշատն են ծախսում սննդի վրա

Որքան զարգացած է երկիրն, այնքան փոքր է սննդի վրա կատարվող ծախսերի մասնաբաժինը տնային տնտեսությունների եկամտի կառուցվածքում, և հակառակը: Լավագույն օրինակներից մեկն ԱՄՆ-ն է, որտեղ սննդի վրա բնակչության ծախսած գումարները կազմում են եկամտի միայն 6.4%-ը: ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհում կա միայն 8 երկիր, որտեղ սնունդ գնելու համար տնային տնտեսությունները ծախսում են իրենց եկամտի մինչև 10%-ը: Ընդ որում, այս 10 երկրից 4-ը եվրոպական են: Դրանք են՝ Մեծ Բրիտանիան՝ 8.2%,  Շվեյցարիան՝ 8.7%, Իռլանդիան՝ 9.6%, Ավստրիան՝ 9.9%: Մյուս 4 երկրներն են՝ ԱՄՆ-ն (6.4%), Սինգապուրը (6.7%), Կանադան ( 9.1%), Ավստրալիան (9.8%):

Միևնույն ժամանակ, սննդի վրա ամենաշատը ծախսում է Նիգերիան: Այս երկրում բնակչությունն իր եկամտի ավելի քան 56%-ը ծախսում է սնունդ գնելու վրա: Աֆրիկյան 3 երկիր ևս հայտնվել է սննդի վրա ամենաշատը ծախսողների վարկանիշում: Այդ երկրներն են. Քենիան՝ 46.7%, Կամերունը՝ 54.6%, Ալժիրը՝ 42.5%: Միևնույն ժամանակ, Ղազախստանում ցուցանիշը կազմում է 43%, Ֆիլիպիններում՝ 41.9%, Պակիստանում՝ 40.9%:

Հարկ է նշել, որ այս ցուցանիշները բոլորովին չեն նշանակում, որ Նիգերիայում սնունդն ավելի թանկ է, քան օրինակ՝ ԱՄՆ-ում: Պարզապես տնտեսապես թույլ զարգացած և զարգացող երկրներում բնակչության աշխատավարձերն ու եկամուտները շատ ավելի ցածր են, քան զարգացած երկրներում: