Բաժին. Տնտեսական

Ակտիվություն հայ-ռուսական առևտրային հարաբերություններում

Հայ-ռուսական առևտրային հարաբերությունները շարունակում են ընդլանվել: Հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի ընդհանուր շրջանառությունը կազմել է 991.76 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 23.5%-ով:

Հաշվետու ամիսների արդյունքներով՝ Ռուսաստանին բաժին է ընկել մեր երկրի արտաքին առևտրի 25%-ը:

Ինչպես վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները՝ հաշվետու ութ ամսում Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է ավելի քան 36%-ով և կազմել 310.01 մլն ԱՄՆ դոլար, իսկ Ռուսաստանից Հայաստան ներմուծումն աճել է մոտ 18%-ով և կազմել 681.75 մլն ԱՄՆ դոլար:

Արդյունքում, Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի արտահանման կառուցվածքում կազմել է մոտ 22%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 27%:

Նշենք նաև, որ 2016 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրի շրջանառությունը կազմել էր 1 մլրդ 336.97 մլն ԱՄՆ դոլար: 2015 թվականի համեմատ ցուցանիշն աճել էր շուրջ 15%-ով:

Share