Բաժին. Տնտեսական

Հայաստանի արտահանման շուրջ մեկ երրորդը կազմում է հանքահումքային արտադրանքը

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին Հայաստանի տնտեսության արտահանելի հատվածում գրանցել է շուրջ 22% աճ: Հաշվետու ամիսներին Հայաստանից արտահանվել է 1 մլրդ 383.17 մլն ԱՄՆ դոլարի ապրանք:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հաշվետու ամիսներին մեր երկրի արտահանման կառուցվածքում շարունակում է գերակշռել 4 խումբ ապրանքատեսակ՝ հանքահումքային արտադրանք, պարտրաստի սննդի արտադրանք, թանկարժեք քարեր ու մետաղներ, ոչ թանկարժեք մետաղներ: Ընդհանուր առմամբ, այս 4 ապրանքային խմբերին բաժին է ընկել Հայաստանի տարեկան արտահանման ծավալի ավելի քան 80%-ը:

Ըստ մասնաբաժնի՝ արտահանման կառուցվածում առաջին տեղում հանքահումքային արտադրանք է ( 430.44 մլն ԱՄՆ դոլար), երկրորդ տեղում՝ պատրաստի սննդի արտադրանքը (320.78 մլն ԱՄՆ դոլար):

Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանման ծավալը կազմել է 188.48 մլն ԱՄՆ դոլար, իսկ ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերինը՝ 179.77 մլն ԱՄՆ դոլար:

Ընդհանուր առմամբ, Հայաստանից արտահանվող ապրանքները դասակարգվել են ըստ 20 ապրանքային խմբերի:

Share