Բաժին. Տնտեսական

Ակտիվացել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև առևտրային հարաբերությունները

Զգալի ակտիվացել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև առևտրային հարաբերությունները: Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, երկու երկրների միջև առևտուրն աճել է ավելի քան 3 անգամ:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հավետու ութ ամսում Հայաստան-Շվեյցարիա առևտրի ընդհանուր շրջանառությունը կազմել է շուրջ 226.5 մլն ԱՄՆ դոլար, որից Հայաստանից Շվեյցարիա արտահանումը՝ 169.97 մլն ԱՄՆ դոլար, Շվեյցարիայից Հայաստան ներմուծումը՝ շուրջ 56.52 մլն ԱՄՆ դոլար:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման մասով գրանցվել է աճ, ընդ որում՝ Հայաստանից Շվեյցարիա արտահանումն աճել է 3.5 անգամ, իսկ Շվեյցարիայից Հայաստան ներմուծումը՝ ավելի քան 2 անգամ:

Արդյունքում, Շվեյցարիայի մասնաբաժինը մեր երկրի արտահանման ծավալում կազմել է 12.3%, ներմուծման ծավալում՝ 2.3%:

Share