Բաժին. Տնտեսական

Բնակարանների գները Երևանում. 2017թ. oգոստոս

Երևանի անշարժ գույքի շուկայում բնակարանների գներն ամենաբարձրը Կենտրոն, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում են: Ամենացածր գները Նուբարաշենում են:

Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ՝  2017 թվականի օգոստոս ամսվա տվյալներով Կենտրոնում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը կազմել է 452,8 հազար ՀՀ դրամ՝ պահպանվելով այն նույն մակարդակում, որը գրանցվել էր նախորդ ամիս: Արաբկիրում ևս պահպանվել է հուլիսին գրանված ցուցանիշը՝ 342,5 հազար դրամ, մինչդեռ Քանաքեռ-Զեյթունում գրանցվել է գների անկում՝  268,0 հազար ՀՀ դրամից մինչև 266,5 հազար ՀՀ դրամ:

Միևնույն ժամանակ, Նուբարաշենում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը կազմել է 156,0 հազար ՀՀ դրամ:

Երևանում բնակարանների գներն՝ ըստ վարչական շրջանների, ներկայացնում ենք ստորև.

Կենտրոն / 452,8 հազար ՀՀ դրամ

Արաբկիր / 342,5 հազար ՀՀ դրամ

Քանաքեռ-Զեյթուն / 266,5 հազար ՀՀ դրամ

Նոր-Նորք / 229,2 հազար ՀՀ դրամ

Ավան / 247,0 հազար ՀՀ դրամ

Էրեբունի / 236,0 հազար ՀՀ դրամ

Շենգավիթ / 240,0 հազար ՀՀ դրամ

Դավթաշեն / 251,5 հազար ՀՀ դրամ

Աջափնյակ / 226,25 հազար ՀՀ դրամ

Մալաթիա-Սեբաստիա / 230,0 հազար ՀՀ դրամ

Նուբարաշեն / 156,0 հազար ՀՀ դրամ

Share