Տնտեսական | 22:50 04/10/17

Այս տարի Հայաստան է ներմուծվել 365 մլն դոլարի տրանսպորտային միջոց

Ընթացիկ տարում Հայաստան են ներմուծվել 365,28 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝  այս տարվա հունվար-օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստան ներմուծված տրանսպորտի միջոցների ընդհանուր արժեքն աճել  է շուրջ 33%-ով: 2016 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ցուցանիշը կազմել էր մոտ  275,48 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ մեր երկրի ներմուծման ընդհանուր կառուցվածքում վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների մասնաբաժինը կազմել է մոտ 14%: