Բաժին. Տնտեսական

Իրանական ընկերությունը Հայաստանում 130 մլն դոլարի ներդրում կիրականացնի

Վարչապետ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Լոռու մարզ կատարած այցի արդյունքներով։

«Լոռու մարզ կատարած այսօրվա այցս մեկնարկեց «Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» ՍՊԸ գործարանի հիմնարկեքի արարողությամբ: Իրանական այս ընկերությունը Հայաստանում նախատեսում է իրականացնել երեք բիզնես-ծրագիր՝ կոմպոզիտային գազաբալոնների ու կարբոնի մանրաթելի գործարանի կառուցում ու արտադրություն, նաև ագրոկոմպլեքսի գործարկում: Իրանցի ու հայ գործընկերների բիզնես ծրագրից ակնկալում ենք արդյունավետ մեկնարկ և Հայաստանի համար շահութաբեր արտադրություն:

Ընկերությունը մինչ 2019 թվականի մայիս ամիսը պլանավորում է իրականացնել շուրջ 130 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ՝ նախատեսվող երեք հիմնական զարգացման ուղղություններում։ Արդյունքում մարզում կստեղծվի մինչև 800 նոր աշխատատեղ», – գրում է վարչապետը։

Share