Բաժին. Տնտեսական

Ինչպե՞ս են բաշխվել պետբյուջեի ծախսերը. 2017թ. հունվար-օգոստոս

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին մեր երկրի պետական բյուջեից սոցիալական պաշտպանության ոլորտ է ուղղվել 267,14 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը բացարձակ արտահայտությամբ աճել է մոտ 3%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ սոցիալական պաշտպանության ոլորտում կատարված ծախսերը, որոնք ենթադրում են բնակչությանը սոցիալական աջակցության տրամադրում և ծայրահեղ աղքատության մեղմում, կազմել են պետական բյուջեի շուրջ 31%-ը:

Միևնույն ժամանակ, ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին մեր երկրի պետական բյուջեի ծախսերի փաստացի կատարման կառուցվածքում պաշտպանության ոլորտ ուղղված ծախսերը կազմել են մոտ 14%, ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում կատարված ծախսերը՝ շուրջ 21%:

Կրթության ոլորտին բաժին է ընկել պետական բյուջեի ծախսերի 8.7%-ը, հասարակական կարգի պահպանմանն, անվտանգությանն և դատական գործունեությանն ուղղված ծախսերը կազմել են 8.5%, իսկ առողջապահության ոլորտում պետական ծախսերը կազմել են 5.6%:

Նշենք նաև, որ 2017 ֆինանսական տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի պետական բյուջեի ընդհանուր ծախսերը կազմել են 851,33 մլրդ ՀՀ դրամ:

Share