Բաժին. Տնտեսական

Սեպտեմբերին ԱՊՊԱ-ի 1 դիմումի գծով հատուցման միջին չափը կազմել է 191 հազար դրամ

Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա դրությամբ մեր երկրում ԱՊՊԱ-ի մասով բավարարված մեկ դիմումի գծով հատուցման միջին չափը կազմել է 191.35 հազար ՀՀ դրամ:

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյից՝ հաշվետու սեպտեմբեր ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը կազմել է 4 հազար4,678, ինչը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 6-ով։

Սեպտեմբեր ամսվա համար բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 968 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է մոտ 182 մլն դրամով:

Նշենք նաև, որ ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ Հայաստանում ԱՊՊԱ (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմում է 482 հազար 936, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 6105-ով:

Share