Բաժին. Տնտեսական

Հիփոթեքային գրավադրման գործարքների քանակն աճել է

Հրապարակվել է պաշտոնական վիճակագրություն՝ մեր երկրի անշարժ գույքի շուկայում 2016 թվականի ընթացքում գրացված զարգացումների մասին:

Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ՝ 2016 թվականին հանրապետությունում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 1 հազար 712 գործարք, ընդ որում՝ միայն Երևանում գործարքների քանակը կազմել է 1 հազար 158 միավոր:

Ըստ վիճակագրության՝ հիփոթեքային գրավադրման գործարքների 79.9%-ն իրականացվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների, 12.9%-ը` բնակելի տների, 3.4%-ը` հասարակական նշանակության օբյեկտների, 0.9%-ը` արտադրական նշանակության օբյեկտների, 0.6%-ը` ամառանոցների, 0.5%-ը` ավտոտնակների և 1.8%-ը` հողերի նկատմամբ (այդ թվում 0.9%-ը` գյուղատնտեսական նշանակության):

Հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատ, մեր երկրում հիփոթեքային գրավադրման գործարքների քանակն աճել է 17.2%-ով, ընդ որում, Երևան քաղաքում՝ 13.1%-ով, մարզերում` 26.8%-ով:  

Ընդհանուր առմամբ, 2016 թվականին մեր երկրում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են գրավադրման 21 հազար 438 գործարքներ:

Share