Բաժին. Տնտեսական

Ներկայացվել է Mercedes-AMG G 65 Final Edition ամենագնացը

Mercedes-AMG G 65 մոդելի արտադրության դադարեցմանն ընդառաջ գերմանական Daimler AG ավտոկոնցեռնը թողարկել է Mercedes-AMG G 65 Final Edition անվանված հատուկ սահմանափակ քանակությամբ մոդել՝ ընդամենը 65 մեքենա։

Մեքենան զինված է AMG 6 լիտր ծավալով V12 շարժիչով, որի հզորությունը կազմում է 630 ձիաուժ։ Մեքենան 100 կմ/ժ արագության հասնում է 5.1 վայրկյանում։ Առավելագույն արագությունը 230 կմ/ժ է՝ սահմանափակված է էլեկտրոնիկայի միջոցով։ Մեքենայի վառելիքի ծախսը 100 կմ-ի համար կազմում է 17 լիտր։

Mercedes-AMG G 65 Final Edition-ի գինը սկսում է 310,233 եվրոյից։

Share