Բաժին. Տնտեսական

Միջին աշխատավարձը Հայաստանում. 2017թ. հունվար-սեպտեմբեր

Մեր երկրում աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 190 հազար ՀՀ դրամ, ընդ որում՝ մասնավոր հատվածում աշխատողների միջին աշխատավարձի ցուցանիշը կազմում է շուրջ 226 հազար ՀՀ դրամ, իսկ պետական համակարգում աշխատողներինը՝ 160 հազար ՀՀ դրամ: Այս մասին վկայում են Ազգային Վիճակագրական Ծառայության հրապարակած՝ ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա դրությամբ մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:

Ըստ ներկայացված տվյալների՝ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի 2.4% աճ, ընդ որում՝ մասնավոր հատվածում աշխատավարձի աճը կազմել է 3%, իսկ պետական հատվածում ցուցանիշը պահպանվել է նույն մակարդակում:

Ըստ ձևավորված ավանդույթի՝ Հայաստանում միջին աշխատավարձն ամենաբարձրը Սյունիքի մարզում է, իսկ ամենացածրը՝ Արագածոտնի մարզում: Իսկ ամենաբարձր վարձատրվում են ֆինանսաբանկային, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտների մասնագետները:

Share