Բաժին. Տնտեսական

Ստվերային տնտեսությունը զարգացած երկրներում

Գերմանիայի Տուբինգեն համալսարանի վերլուծաբաններն իրականացրել են տնտեսական վերլուծություն, դիտարկել են տնտեսական զարգացվածությամբ առանձնացող երկրների մակրոտնտեսական ցուցանիշները և արդյունքների հիման վրա կազմել ստվերային տնտեսությամբ երկրների վարկանիշ:

Ըստ վարկանիշի՝ դիտարկված երկրների շարքում ստվերային տնտեսության առավել բարձր ցուցանիշներով առանձնանում են Հունաստանն ու Իտալիան: Այս երկրներում ստվերային տնտեսության ծավալները կազմում են համախառն ներքին արդյունքի շուրջ մեկ հինգերորդը: Թե որ երկրներ են դիտարկվել, և այդ երկրներից յուրաքանչյուրում որքան է կազմում ստվերային տնտեսությունը, ներկայացնում ենք ստորև.

Հունաստան / ստվերային տնտեսությունը՝ ՀՆԱ-ի 21.5%

Իտալիա / ստվերային տնտեսությունը՝ ՀՆԱ-ի 19.8%

Իսպանիա / ստվերային տնտեսությունը՝ ՀՆԱ-ի 17.2%

Նորվեգիա / ստվերային տնտեսությունը՝ ՀՆԱ-ի 12.2%

Գերմանիա / ստվերային տնտեսությունը՝ ՀՆԱ-ի 10.4%

Կանադա / ստվերային տնտեսությունը՝ ՀՆԱ-ի 9.8%

Ավստրալիա / ստվերային տնտեսությունը՝ ՀՆԱ-ի 9.4%

Մեծ Բրիտանիա / ստվերային տնտեսությունը՝ ՀՆԱ-ի 9.4%

Ճապոնիա / ստվերային տնտեսությունը՝ ՀՆԱ-ի 8.6%

Նիդերլանդներ / ստվերային տնտեսությունը՝ ՀՆԱ-ի 8.4%

Շվեյցարիա / ստվերային տնտեսությունը՝ ՀՆԱ-ի 6.0%

Մեծ Բրիտանիա / ստվերային տնտեսությունը՝ ՀՆԱ-ի 5.4%

Նշենք, որ տնտեսության իրական հատվածը իր մեջ ներառում է տնտեսվարող սուբյեկտների ինչպես օրինական, այնպես էլ թաքնված գործունեությունից ստացված արդյունքները։ Չնայած դեռևս պարզ չեն այն սահմանները, որոնք բաժանում են այդ արդյունքները, սակայն այս երևույթը տնտեսագիտական գրականության մեջ հայտնի է ստվերային տնտեսություն անվանմամբ։

Տնտեսագետների կողմից տրվում են ստվերային տնտեսության մի քանի սահմանումներ, որոնց ընդհանրացումից կարելի է եզրակացնել, որ ստվերային տնտեսություն է համարվում տնտեսական այն գործունեությունը, որը գտնվում է պետական հաշվառումից և կարգավորումից դուրս և այդ իսկ պատճառով չի արտացոլվում պետական վիճակագրության մեջ։

Share