Բաժին. Տնտեսական

Ինն ամսում՝ 1,79 տրլն ՀՀ դրամի առևտուր

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մեր երկրում առևտրի ընդհանուր շրջանառությունը կազմել է 1 տրլն 790 մլրդ  882.8 մլն ՀՀ դրամ: Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 12.5%-ով:

Ըստ ներկայացված տվյալների՝ առևտրի առավել մեծ ակտիվություն գրանցվել է հունիսին, իսկ առևտրի տեսանկյունից առավել պասիվ է եղել հունվարը: Այսպես, միայն հունվարին առևտրի շրջանառությունը կազմել է 128,75 մլրդ ՀՀ դրամ, փետրվարին՝ 164,11 մլրդ ՀՀ դրամ, մարտին՝ 196,32 մլրդ ՀՀ դրամ, ապրիլին՝ 196,66 մլրդ ՀՀ դրամ, մայիսին՝ 208,61 մլրդ ՀՀ դրամ, հունիսին՝ 227,24 մլրդ ՀՀ դրամ, հուլիսին՝ 225,03 մլրդ ՀՀ դրամ, օգոստոսին՝ 218,25 մլրդ ՀՀ դրամ, իսկ սեպտեմբերին՝ 225,87 մլրդ ՀՀ դրամ:

Նշենք նաև, որ 2016 թվականին առևտրի շրջանառությունը կազմել էր 2 տրլն 233 մլրդ 594 մլն ՀՀ դրամ, 2015 թվականին՝ 2 տրիլիոն 282.269 մլրդ ՀՀ դրամ:

Share