Բաժին. Տնտեսական

Իսպանական «Գլոբալտեք» ընկերության պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանում ուսումնական կենտրոն ստեղծելու հարցը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է  իսպանական  «Գլոբալտեք» ընկերության պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են  գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության հնարավորությունները, մասնավորապես՝  Հայաստանում ջերմոցային տնտեսության զարգացմանը, ինտենսիվ այգիների հիմնմանը,  սառնարանային տնտեսությունների ստեղծմանը և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը վերաբերող հարցեր:

«Գլոբալտեք» ընկերության ներկայացուցիչներն առաջարկել են Հայաստանում ստեղծել ուսումնական կենտրոն, որտեղ տարեկան կարող են վերապատրաստվել ավելի քան 100 մասնագետներ` հմտանալով  գյուղոլորտի կառավարման և տեխնիկական հարցերում: Ուսումնական կենտրոնը կունենա նաև ջերմոցային տնտեսություն, ինտենսիվ այգի, հագեցած է լինելու ժամանակակից տեխնոլոգիաներով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Իգնատի Առաքելյանը ողջունել է ընկերության նախաձեռնությունը և համագործակցության պատրաստակամություն հայտնել: Նախարարը հավելել է, որ գյուղատնտեսության նախարարությունում առկա են   ուսումնական կենտրոն ստեղծելու համար անհրաժեշտ պայմաններ:

Նախարարի առաջարկով` իսպանական կողմը կուսումնասիրի ուսումնական կենտրոն ստեղծելու հնարավորությունները և Գյուղատնտեսության նախարարություն կներկայացնի առաջարկներ:

Share