Բաժին. Տնտեսական

Թափանցիկ արևային վահանակներն էներգետիկայի ապագան են

Թափանցիկ արևային վահանակներ ստեղծելու ուղղությամբ հետազոտություններ վաղուց են ընթանում։ Նման վահանակներն անչափ արդյունավետ կլինեին, քանի որ կարող էին փոխարինել ապակեպատ մակերեսները և չէին պահանջի նոր մակերեսներ։

ԱՄՆ Միչիգանի համալսարանի գիտնականներին հաջողվել է ստեղծել թափանցիկ արևային վահանակ, որը կատարելագործման դեպքում հնարավորություն կտա արտադրել ԱՄՆ էներգետիկ պահանջարկի 40%-ը, քանի որ ԱՄՆ-ում ապակեպատ ծածկույթների ընդհանուր մակերեսը գնահատվում է 5-7 մլրդ քմ։

Այս պահի դրությամբ թափանցիկ արևային վահանակների ՕԳԳ-ն կազմում է միայն 5%, մինչդեռ հասարակ վահանակների դեպքում ՕԳԳ-ն հասնում է 40%։ Ակնհայտ է, որ թափանցիկ վահանակների գործառնական կիրառման համար պետք է զգալիորեն ավելացվի ՕԳԳ ցուցանիշը։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

Share