Բաժին. Տնտեսական

2017թ. հունվար-օգոստոսին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 4.8%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. առաջին ութ ամսում Հայաստանում արտադրվել է 27,412.5 տոննա միս։ 2016թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 4.8%-ով։

Միևնույն ժամանակ մսամթերքի արտադրությունն աճել է 69.5%-ով և կազմել 6,423.2 տոննա, իսկ մսի կիսապատրաստուկների արտադրությունն աճել է 49%-ով և կազմել 453.5 տոննա։

Share