Բաժին. Տնտեսական

13 երկիր, որոնք փողի դիմաց առաջարկում են քաղաքացիություն

Մի շարք երկրներ գտել են հարուստ օտարերկրացիներին գրավելու, անշարժ գույքի շուկան ակտիվացնելու և պետական բյուջեն համալրելու շատ յուրահատուկ լուծում: Նրանք գումարի դիմաց տրամադրում են քաղաքացիություն: Իհարկե, այստեղ խոսքը շատ դեպքերում ոչ թե քաղաքացիության ուղղակի վաճառքի, այլ երկրի տնտեսությունում իրականացվող ներդրումների դիմաց քաղաքացիություն ստանալու գործընթացի պարզեցման մասին է: Associated Press-ի տվյալներով՝ ներկայում ավելի քան 20 երկիր պարզեցված կարգով տրամադրում է քաղաքացիություն բոլոր այն գործարարներին, ովքեր պատրաստ ես իրենց գումարները ներդնել տնտեսության առաջնային ոլորտներում:

Հարկ է նշել, որ «անձնագիր փողի դիմաց» սկզբունքն այսօր շատ պահանջված է: Չափազանց գրավիչ է այն փաստը, որը ձեռքբերելով երկրորդ անձնագիր՝ կարող ես ազատ մուտք գործել շատ երկրներ: Սա, առաջին հերթին, առնչվում է Շենգենյան գոտուն: Ուշագրավ է, որ «անձնագիր փողի դիմաց» գործարքներն առավել տարածված են հարուստ չինացիների շրջանում: Վերջին 10 տարվա ընթացքում շուրջ 100 հազար չինացի գործարար ծախսել է ավելի քան 24 մլրդ ԱՄՆ դոլար՝ ներդրումների դիմաց այլ երկրի անձնագիր կամ ժամանակավոր կացության իրավունք ստանալու համար:

Ստորև ներկայացնում ենք 13 երկիր, որոնք գումարի դիմաց առաջարկում են երկարաժամկետ բնակության իրավունք կամ մշտական քաղաքացիություն.

1 Թաիլանդ / $ 15,000

2 Լատվիա / € 64,600

3 Դոմինիկա / $ 100,000

4 Մալթա / € 150,000 եվրո

5 Գրենադա / $ 200,000

6 Հունաստան / € 250,000

7 Անտիգուա և Բարբուդա / $ 250,000

8 Պորտուգալիա / € 350,000

9 ԱՄՆ / $ 500,000

10 Իսպանիա / € 500,000

11 Կանադա /  $ 800,000

12 Ավստրալիա / $ 1,5 մլն

13 Կիպրոս / € 1.5 մլն

Share