Բաժին. Տնտեսական

2017թ. հունվար-օգոստոսին Հայաստանում պանրի արտադրությունը կրճատվել է 21.1%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. առաջին ութ ամսում Հայաստանում արտադրվել է 13,105.2 տոննա պանիր։ 2016թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 21.1%-ով։

Միևնույն ժամանակ կաթի արտադրությունն աճել է 0.6%-ով և կազմել 360.9 մլն լիտր։ Մածունի արտադրությունը նվազել է 1.1%-ով և կազմել 4,104.7 տոննա։ Թթվասերի արտադրությունը նվազել է 20.4%-ով և կազմել 3,213.6 տոննա։ Կաթնաշոռի արտադրությունը նվազել է 9.6%-ով և կազմել 578.4 տոննա, իսկ պաղպաղակի արտադրությունն աճել է 5.5%-ով և կազմել 9,074.3 հազար լիտր։

Share