Բաժին. Տնտեսական

VivaCell-MTS, Beeline, Ucom. ով որքան հարկ է վճարել

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի բջջային կապի օպերատորները՝ VivaCell-MTS-ը, Beeline-ը և Ucom-ը, հայտնվել են մեր երկրի 20 խոշոր հարկատուների ցանկում:

Հարկային ծառայության հրապարակած տեղեկատվության համաձայն՝ հունվար-սեպտեմբերին ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ ընկերությունը (Վիվասել-ՄՏՍ, VivaCell-MTS) պետական բյուջե է վճարել 7 մլրդ 502,2 մլն ՀՀ դրամի հարկեր և տուրքեր: Արդյունքում, ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում հայտնվել է 12-րդ տեղում:

Հաշվետու ամիսների արդյունքներով ԱՐՄԵՆԻԱ ՏԵԼԵՖՈՆ ԿՈՄՊԱՆԻ ընկերությունը (ՎԵՈՆ Արմենիա, Beeline) մեր երկրի խոշոր հարկատուների ցանկում 14-րդն է: Ընկերության կողմից վճարված հարկերը կազմել են 6 մլրդ 805,8 մլն ՀՀ դրամ:

Միևնույն ժամանակ, ՅՈՒՔՈՄ ընկերությունը (Ucom) հաշվետու ամիսներին պետական բյուջե է վճարել 4 մլրդ 677,0 մլն ՀՀ դրամի հարկեր ու տուրքեր և հայտնվել Հայաստանի խոշոր հարկատուների ցանկի 16-րդ հորիզոնականում:

Share