Բաժին. Տնտեսական

Հայաստանի խոշոր հարկատու բանկերը

Հայաստանի 50 խոշոր հարկ վճարողներից 7-ը բանկեր են, ընդ որում՝ ամենախոշոր հարկատու բանկը Արդշինբանկն է, որը հայտնվել է խոշոր հարկատուների ցանկի 20-րդ տեղում: Այս մասին վկայում են ՀՀ Հարկային Ծառայության հրապարակած տվյալները՝ 2017 ֆինանսական տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին հարկ վճարողների կողմից պետբյուջե վճարված հարկերի և պետական այլ վճարների վերաբերյալ: Թե որոնք են մեր երկրի խոշոր հարկատու բանկերը, ներկայացնում ենք ստորև.

#1 ԱՐԴՇԻՆԲԱՆԿ /  հունվար-սեպտեմբերին պետբյուջե է վճարվել 3 մլրդ 989,9 մլն ՀՀ դրամ և հայտնվել 50 խոշոր հարկատուների ցանկի 20-րդ տեղում

#2 ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ / հունվար-սեպտեմբերին պետբյուջե է վճարվել 3 մլրդ 351,9 մլն ՀՀ դրամ և հայտնվել 50 խոշոր հարկատուների ցանկի 24-րդ տեղում

#3 ՎՏԲ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ / հունվար-սեպտեմբերին պետբյուջե է վճարվել 3 մլրդ  297,3 մլն ՀՀ դրամ և հայտնվել 50 խոշոր հարկատուների ցանկի 25-րդ տեղում

#4 ԱՄԵՐԻԱԲԱՆԿ / հունվար-սեպտեմբերին պետբյուջե է վճարվել 3 մլրդ 234,5 մլն ՀՀ դրամ և հայտնվել 50 խոշոր հարկատուների ցանկի 26-րդ տեղում

#5 ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ / հունվար-սեպտեմբերին պետբյուջե է վճարվել 2 մլրդ 668,5 մլն ՀՀ դրամ և հայտնվել 50 խոշոր հարկատուների ցանկի 36-րդ տեղում

#6 ԻՆԵԿՈԲԱՆԿ / հունվար-սեպտեմբերին պետբյուջե է վճարվել 2 մլրդ 488,8 մլն ՀՀ դրամ և հայտնվել 50 խոշոր հարկատուների ցանկի 40-րդ տեղում

#7 ՅՈՒՆԻԲԱՆԿ / հունվար-սեպտեմբերին պետբյուջե է վճարվել 2 մլրդ 71,1 մլն ՀՀ դրամ և հայտնվել 50 խոշոր հարկատուների ցանկի 47-րդ տեղում

Share