Բաժին. Տնտեսական

Այս տարի Մեծամորի ատոմակայանը պետբյուջե է վճարել շուրջ 6 մլրդ դրամի հարկեր

Ընթացիկ ֆինանսական տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ, Մեծամորի ատոմակայան) պետական բյուջե է վճարել 5 մլրդ 992,4 մլն ՀՀ դրամի հարկեր ու պետական այլ վճարներ և հայտնվել մեր երկրի խոշոր հարկ վճարողների ցուցակի 15-րդ հորիզոնականում: Այս մասին վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսներին ՀԱԷԿ-ի կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալում գերակշռել են անուղղակի հարկերը:

Նշենք նաև, 2016 թվականի ընթացքում Հայկական ատոմային էլեկտրակայանը պետբյուջե էր վճարել 10 մլրդ 898 մլն ՀՀ դրամի հարկեր: 2015 թվականի համեմատ ցուցանիշն աճել էր ավելի քան 30%-ով:

Share