Բաժին. Տնտեսական

Coca-Cola-ն Հայաստանի 29-րդ խոշոր հարկատուն է

2017 ֆինանսական տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը մեր երկրի պետական բյուջե է վճարել 3 մլրդ 33,45 մլն ՀՀ դրամի հարկեր ու պետական տուրքեր և հայտնվել Հայաստանի խոշոր հարկատուների ցանկի 29-րդ հորիզոնականում:

Հայաստանի հարկային ծառայության հրապարակված տվյալների համաձայն՝ ընկերության կողմից վճարված հարկերի մեծ մասը կազմել են անուղղակի հարկերը:

Նշենք նաև, որ  2016 թվականին «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը պետբյուջե էր վճարել 3 մլրդ 667 մլն ՀՀ դրամի հարկեր և պետական տուրքեր: Ընդ որում, միայն ուղղակի հարկերը, այդ թվում՝ շահութահարկը և եկամտային հարկը, կազմել էին 943 մլն ՀՀ դրամ:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթոլինգ Քոմթնի Արմենիա» ընկերությունը հիմնադրվել է1995 թվականին: Զբաղվում է հյութերի, նեկտարի, էներգետիկ և սպորտային ըմպելիքների, թեյի արտադրությամբ: Ընկերությունը Հայաստանում ներկայացնում է հետևյալ ապրանքային նշանները՝  COCA-COLA (արտադրող), BONAQUA (արտադրող), SPRITE (արտադրող), FANTA (արտադրող), ДОБРЫЙ (Ռուսաստան, ներմուծող), RICH (Ռուսաստան, ներմուծող), NESTEA  (Ռուսաստան, ներմուծող), POWERADE (Ռուսաստան, ներմուծող), BURN (Վրաստան, ներմուծող), SCHWEPPES (Վրաստան, ներմուծող):

Share