Բաժին. Տնտեսական

Ինն ամսում Հայաստանը Ռուսաստանի հետ իրականացրել է շուրջ 1 մլրդ դոլարի առևտուր

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի ընդհանուր շրջանառությունը կազմել է 1 մլրդ 73,79 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 15%-ով:  Արդյունքում, Ռուսաստանին բաժին է ընկել մեր երկրի արտաքին առևտրի մոտ 25%-ը: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Հարկ է նշել, որ հաշվետու ինն ամսում Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է ավելի քան 28%-ով և կազմել 337,49 մլն ԱՄՆ դոլար, իսկ Ռուսաստանից Հայաստան ներմուծումն աճել է մոտ 10%-ով և կազմել շուրջ 736,29 մլն ԱՄՆ դոլար:

Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի արտահանման կառուցվածքում կազմել է մոտ 22%, իսկ ներմուծման կառուցվածքում՝  ավելի քան 26%:

Նշենք նաև, որ 2016 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրի շրջանառությունը կազմել էր 1 մլրդ 336.97 մլն ԱՄՆ դոլար: 2015 թվականի համեմատ ցուցանիշն աճել էր շուրջ 15%-ով:

Share