Բաժին. Տնտեսական

Հայ-չինական տնտեսական կապերն ակտիվացել են. 9 ամսում՝ 417,5 մլն դոլարի առևտուր

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի և Չինաստանի միջև առևտրի շրջանառությունը կազմել է 417,5 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 33%-ով, ընդ որում՝ աճել է ինչպես Հայաստանից Չինաստան արտահանումն, այնպես էլ Չինաստանից Հայաստան ներմուծումը:

Այսպես, հաշվետու ժամանակահատվածում երկու երկրների միջև առևտրի ընդհանուր ծավալում Հայաստանից Չինաստան արտահանումը կազմել է շուրջ 78,92 մլն ԱՄՆ դոլար, իսկ Չինաստանից Հայաստան ներմուծումը՝ մոտ 338,64 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ Հայաստանից Չինաստան արտահանումն աճել է 15%-ով, իսկ Չինաստանից Հայաստան ներմուծումը՝ 38%-ով:

Պաշտոնական վիճակագրական տվյալներով՝ հաշվետու ամիսներին Չինաստանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալում կազմել է 9.6%: Այս ցուցանիշով Չինաստանը երկրորդն է՝ Ռուսաստանից հետո:

Share