Բաժին. Տնտեսական

Առևտրական ներկայացուցչությունների ղեկավարներ պաշտոնում հնարավոր կլինի նշանակել նաև ձեռնարկատիրական գործունեության փորձ ունեցող անձանց

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության պետություն-մասնավոր գործընկերության քաղաքականություն» փաստաթղթին: Նույն որոշմամբ հանձնարարվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել փաստաթղթից բխող օրենքի նախագիծը: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ կառավարությունն ստանձնել է պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ձևաչափով գործարքների ամբողջական, համակարգային մոտեցման և Հայաստանում դրանց իրականացման համար ամուր հիմքերի մշակման հանձնառություն: Կառավարության նպատակն է մասնավոր հատվածի ուժեղ կողմերի և հնարավորությունների համախմբման միջոցով նպաստել տնտեսական և սոցիալական զարգացմանը Հայաստանում, միաժամանակ ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավման, երկկողմ պարտավորությունների սահմանման և ռիսկերի բաշխման միջոցով խթանել միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող հայկական ընկերությունների կայացումը։ Բացի այդ, ՊՄԳ կիրառումը հնարավորություն կտա նպաստել երկրի ենթակառուցվածքների զարգացմանը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը, մասնավոր հատվածի ֆինանսական և ոչ միայն ֆինանսական հնարավորությունների կենտրոնացմանը, պետություն-մասնավոր հատված երկխոսության արդյունավետ իրագործմանն ու ապահովմանը:

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ: Ըստ այդմ առաջարկվում է առևտրական կցորդների և առևտրական ներկայացուցչությունների ղեկավարներ պաշտոններում նշանակել նաև տնտեսության տարբեր ոլորտներում ձեռնարկատիրական գործունեության փորձ ունեցող անձանց։ Փոփոխությամբ նախատեսվում է դաշտն ավելի ընդլայնել և հնարավորություն ընձեռել, որ առևտրական ներկայացուցիչ նշանակվի նաև մասնավոր հատվածից, ովքեր կունենան որոշակի ձեռնարկատիրական փորձ:

Share