Բաժին. Տնտեսական

Սաուդյան Արաբիայում սիստեմատիկ կոռուպցիայի հետևանքով հափշտակվել է 100 մլրդ դոլար

Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ շեյխ Սաուդ ալ Մոհեբը հայտարարել Է, որ վերջին տասնամյակում սիստեմատիկ կոռուպցիայի և հափշտակումների հետևանքով երկրի գանձարանն առնվազն 100 միլիարդ դոլար Է կորցրել: Նրա խոսքով՝ 199 մարդ Է հարցաքննվում կոռուպցիայի դեմ պայքարի՝ նոյեմբերի 4-ին սկսված ընդգրկուն արշավի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Գլխավոր դատախազը ոչ մի անուն չի հայտնել, բայց, ինչպես կարծում են, կասկածյալների թվում են բարձրաստիճան արքայազններ, կառավարության նախարարներ և ազդեցիկ գործարարներ:

«Խախտումների ապացույցները շատ համոզիչ են»,- հայտարարել Է դատախազը: Նրա խոսքով՝ արշավը չի խախտել երկրի բնականոն գործարար ակտիվությունը, սառեցված են սոսկ որոշ անձանց մասնավոր բանկային հաշիվներ: Գլխավոր դատախազն ասել Է, որ հետաքննություն Է վարվում 208 անձի նկատմամբ: Նրանցից յոթը ազատ են արձակվել՝ առանց նրանց մեղադրանքների առաջադրման:

Share