Բաժին. Տնտեսական

Ինն ամսում Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առևտուրը կրկնապատկվել է

Վերջին ժամանակահատվածում զգալի ակտիվացել են Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄէ) միջև առևտրային հարաբերությունները: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին երկու երկրների միջև առևտուրը գրեթե կրկնապատկվել է:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հավետու ժամանակահատվածում Հայաստան-ԱՄԷ առևտրի ընդհանուր շրջանառությունը կազմել է մոտ 138,44 մլն ԱՄՆ դոլար, որից Հայաստանից ԱՄԷ արտահանումը՝ 68,15 մլն ԱՄՆ դոլար, ԱՄԷ-ից Հայաստան ներմուծումը՝ շուրջ 70,29 մլն ԱՄՆ դոլար:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման մասով գրանցվել է աճ, ընդ որում՝ Հայաստանից ԱՄԷ արտահանումն աճել է շուրջ 85%-ով, իսկ ԱՄԷ-ից Հայաստան ներմուծումը՝ մոտ 2 անգամ:

Արդյունքում, ԱՄԷ-ի մասնաբաժինը մեր երկրի արտահանման ծավալում կազմել է 4.4%, ներմուծման ծավալում՝ 2.5%:

Share