Բաժին. Տնտեսական

Ինչպե՞ս են բաշխվել պետբյուջեի ծախսերը. 2017թ. հունվար-սեպտեմբեր

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մեր երկրի պետական բյուջեի ծախսերը կազմել են 981,22 մլրդ ՀՀ դրամ, որից սոցիալական պաշտպանության ոլորտ է ուղղվել 299,20 մլրդ ՀՀ դրամը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 3%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ սոցիալական պաշտպանության ոլորտում կատարված ծախսերը, որոնք ենթադրում են բնակչությանը սոցիալական աջակցության տրամադրում և ծայրահեղ աղքատության մեղմում, կազմել են պետական բյուջեի շուրջ 30%-ը:

Միևնույն ժամանակ, ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մեր երկրի պետական բյուջեի ծախսերի փաստացի կատարման կառուցվածքում պաշտպանության ոլորտ ուղղված ծախսերը կազմել են մոտ 15%, ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում կատարված ծախսերը՝ շուրջ 21%:

Կրթության ոլորտին բաժին է ընկել պետական բյուջեի ծախսերի 8.4%-ը, հասարակական կարգի պահպանմանն, անվտանգությանն և դատական գործունեությանն ուղղված ծախսերը կազմել են 8.2%, իսկ առողջապահության ոլորտում պետական ծախսերը կազմել են 5.5%:

Share