Բաժին. Տնտեսական

Ինն ամսում Հայաստանի և Իրանի միջև առևտուրը կազմել է 197,5 մլն դոլար

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի և Իրանի միջև առևտրի շրջանառությունը կազմել է շուրջ 197,5 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 10%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսներին Իրանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալում կազմել է 4.5%: Որպես Հայաստանի խոշոր առևտրային գործընկեր-երկիր՝ Իրանը Հայաստանի հետիրականացրած  առևտրի շրջանառության ցուցանիշով 6-րդն է՝ Ռուսաստանից (24.6%), Չինաստանից ( 9.6%), Գերմանիայից (5.5%), Շվեյցարիայից ( 5.7%) և Բուլղարիայից ( 5.4%) հետո:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին Հայաստանից Իրան արտահանումը կազմել է մոտ 62,89 մլն ԱՄՆ դոլար, իսկ Իրանից Հայաստան ներմուծումը՝ 134,59 մլն ԱՄՆ դոլար:

Share