Բաժին. Տնտեսական

Վրաստանին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առևտրի 4.2%-ը

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանի հետ մեր երկիրն իրականացրել է շուրջ 184 մլն ԱՄՆ դոլարի առևտուր: Արդյունքում, Վրաստանին բաժին է ընկել Հայաստանի արտաքին առևտրի 4.2%-ը: Այս մասին տեղեկացնում են Ազգային Վիճակագրական Ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը պահպանվել է գրեթե նույն մակարդակում:  

Հարկ է նշել նաև, որ հունվար-սեպտեմբերին  Հայաստանից Վրաստան արտահանումը կազմել է 113.73 մլն ԱՄՆ դոլար՝ տարեկան կտրվածքով աճելով շուրջ 3.4%-ով: Վրաստանից Հայաստան ներմուծումը կազմել է շուրջ 70,27 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 7%-ով:

Հաշվետու ինն ամիսների արդյունքներով Հայաստանի արտահանման կառուցվածքում Վրաստանի մասնաբաժինը կազմել է 7.4%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 2.5%:

Share