Բաժին. Տնտեսական

Արդյունաբերության ոլորտն ապահովել է ավելի քան 12% աճ

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին մեր երկրում արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալը կազմել է 1 տրիլիոն 338 մլրդ  330.6 մլն ՀՀ դրամ: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա համադելի ամիսների համեմատ, հանրապետությունում գրանցվել է արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալի աճ՝ ավելի քան 12%-ով:

Հաշվետու ամիսներին արդյունաբերական արտադրանքի առավել մեծ ծավալ գրանցվել է հոկտեմբերին, իսկ առավել ցածր ցուցանիշ՝ հունվարին:

Այսպես, հունվարին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 108,08 մլրդ ՀՀ դրամ, փետրվարին՝ 120,31 մլրդ ՀՀ դրամ, մարտին՝ 133,42 մլրդ ՀՀ դրամ, ապրիլին՝ 123,63 մլրդ ՀՀ դրամ:

Միևնույն ժամանակ, մայիսին ցուցանիշը կազմել է 139,55 մլրդ ՀՀ դրամ, հունիսին՝ 135,30 մլրդ ՀՀ դրամ, հուլիսին՝ 139,23 մլրդ ՀՀ դրամ, օգոստոսին՝ 139,14 մլրդ ՀՀ դրամ, սեպտեմբերին՝ 146,41 մլրդ ՀՀ դրամ, իսկ հոկտեմբերին՝ 153,17 մլրդ ՀՀ դրամ:

Share